Երբ կուռքն ընկնում է, «դանակավորները» շատանում են


10:37 , 13 մայիս, 2020
Երեկ պատմական օր էր «թավշյա» Հայաստանի համար։ Սադրիչներ հռչակվեցին պողոսները։ Նրանց դեմ ուժ կիրառվեց։ Առաջնորդը ոչ լեգիտիմ համարեց ամբոխին ու նրանց բոլշևիկյան վարքագիծը։

Ինչ–որ բան ինձ հուշում է, որ հացի պակասը 18+ տեսարաններ է ապահովելու քաղաքական դաշտում։

Այն, որ քաղաքական փոփոխություններն անխուսափելի են, կասկած անգամ չունեմ։ Հարցն այն է, որ փոփոխությունից հետո պետք է հացի խնդիրը լուծել՝ ամբոխին պետությունից «սոցիալական» հեռավորության վրա պահելով։