Որպես ԵԽ պատվիրակ՝ կոչ եմ անում քաղաքական իշխանությանը՝ ՄԻՊ գործունեության նկատմամբ ցուցաբերել քաղաքական զսպվածություն


22:40 , 12 մայիս, 2020

Այսօր ՀՀ Ազգային Ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկումների ընթացքում իշխող ուժի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հանդես եկավ ելույթով, որի հռետորաբանությունը բնորոշ էր քաղաքական մրցակցին և միտված էր ներազդելու ՄԻՊ գործունեությանը։

Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում Մարդու իրավունքների պաշտպանները ժողովրդավարության հենասյուներն են և լինելով անկախ պաշտոնատար անձինք պահանջում են համապատասխան վերաբերմունք և քաղաքական զսպվածություն այդ ինստիտուտի նկատմամբ։

Որպես Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակ կոչ եմ անում քաղաքական իշխանության ներկայացուցիչներին ՄԻՊ գործունեության նկատմամբ ցուցաբերել քաղաքական զսպվածություն և չիրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են գնահատվել որպես ճնշում՝ պաշտպանի գործունեության և անկախ դատողությունների վրա