Տրանսպորտի թանկացումը չպետք է հանդուրժել


11:12 , 19 հուլիս, 2013

Գիտե՞ք` ինչի ա, որ քաղաքապետարանը թանկացնում ա տրանսպորտը ու չի լավացնում դրա որակը:

Գազի գինը մեղավոր չի, հենց սկզբից ասեմ:

Դա գալիս ա նրանից, որ քաղաքապետարանի ողջ աշխատակազմը` քաղաքապետ, տեղակալներ, խորհրդականներ, վարչության և բաժնի պետեր..., երթևեկում են թանկարժեք և կոմֆորտ մեքենաներով, որոնք ձեռք են բերվել պետության բյուջեի հաշվին...

Ստեղ են ասում. «Գետինը մտնեք»...

Հարգելի հայրենակիցներ, իրականում տրանսպորտի թանկացումը չպետք է հանդուրժել... Այս պայմաններում, այս լարված սոցիալական ֆոնին կարելի է այնպես ընդվզել, որ ոչ միայն կվերականգվի հին գինը, այլ նաև վերջապես այս քաղաքային իշխանություններից կազատվենք: