Նիդեռլանդներում սահմանափակումների մեղմացման շրջանակում դպրոցները վերաբացվում են


08:47 , 12 մայիս, 2020

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Նիդեռլանդներում մտցված սահմանափակումների նշանակալի մեղմացումն ուժի մեջ է մտնում մայիսի 11-ից:

«Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ Նիդեռլանդների կառավարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ կվերաբացվեն տարրական դասարանի դպրոցները և մանկապարտեզները, գեղեցկության սրահները, վարսավիրանոցները, գրադարանները:

Նշվում է նաև, որ թույլատրվում է սկսել պարապմունքներն այն մարզաձևերի գծով, որտեղ մարզիկների միջև սերտ շփումներ չկան, օրինակ, գոլֆը, թենիսը: