Կարող էր ավելի լավ սցենար լիներ, երբ ամեն գործ, ձեր սովորության համեմատ, կիսատ պռատ չանեիք


16:52 , 10 մայիս, 2020

Նայելով կորոնավիրուսի տարածման ամենօրյա միտումները, երբ գնալով թվերը կարծես էլ ավելի են աճում, պարզ հարց եմ ուզում տալ նախ նախարարին․ ինչու՞ կառավարությունը չպահպանեց իր հայտարարած արտակարգ ռեժիմի պայմանները, տեղաշարժի սահմանափակման հաստատված կանոններին, լավ թե վատ, գրեթե բոլորն էին ենթարկվում, գլուխ չհանեցիք՞, իրականում չկարողացա՞ք տեր կանգնել ձեր որդեգրած օրակարգին, թե՞․․․․․

Նախարարը էնպիսի հեշտությամբ էլ շեշտում է, թե ավելի վատ սցենար կարող է լինել, ոնց որ ավելի լավ սցենարների համար գիշեր ցերեկ չեն քնել։ Ես էլ ասեմ՝ կարող էր ավելի լավ սցենար լիներ, երբ ամեն գործ, ձեր սովորության համեմատ, կիսատ պռատ չանեիք․․․