Ոտնկայս ծափերով ու թիկունքից հարվածելով ՔՊ պատգամավորները հրաժեշտ տվեցին ժողովրդավարության պատրանքին


13:08 , 10 մայիս, 2020
Ազգային Ժողովում տեղի ունեցածն, անշուշտ, տգեղ էր: Բայց դրան հաջորդեց ավելի մտահոգիչ բան: Նախ, երկրի վարչապետն իր ելույթով փաստորեն արդարացրեց տեղի ունեցածը (հանրային ընկալման առումով` այլ կերպ ասած`մի հատ էլ ինքը խփեց), իսկ հետո ՔՊ խմբակցության պատգամավորները ծափերով ամրագրեցին տեղի ունեցածն արդարացնելը (հանրային ընկալման առումով`այլ կերպ ասած` յուրաքնչյուրն, ով մինչ այդ չէր հասցրել խփել, իր փայ հարվածը հասցրեց):
Ու այդպես` ուրախ տրամադրությամբ, ոտնկայս ծափերով ու թիկունքից հարվածելով հրաժեշտ տվեցին ժողովրդավարության պատրանքին: