Հունաստանում մայիսի 18-ից այցելուների համար կբացեն պատմական տեսարժան վայրերը


02:15 , 8 մայիս, 2020

Operativ.am-ը գրում է.

Հունաստանում մայիսի 18-ից այցելուների համար կբացեն պատմական տեսարժան վայրերը, այդ թվում՝ Ակրոպոլիսը, հայտնում է Reuters-ը։

Երկրի մշակույթի նախարար Լինա Մենդոնին հայտարարել է, որ թանգարանները կրկին կբացվեն հունիսի կեսին, իսկ բաց երկնքի տակ ցուցադրությունները կվերսկսվեն հուլիսի կեսին՝ սոցիալական հեռավորության կանոնների պահպանմամբ։