Հարին և Մեգանը ևս մեկ շքեղ առանձնատուն են գնում (Photo)


05:46 , 7 մայիս, 2020

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը որոշել են հաստատվել Միացյալ Նահանգներում և աստիճանաբար ձեռք են բերում անշարժ գույք: Այսպիսով, զույգը պլանավորում է Կալիֆոռնիայում ևս մեկ շքեղ առանձնատուն գնել, գրում է The Sun-ը:

Լոս Անջելեսի հեղինակավոր Pacific Palisades շրջանում զույգի հարևանները կլինեն հոլիվուդյան աստղեր Բեն Աֆլեքը և Թոմ Հենքսը:

Տանը նրանք նախատեսում են նաև սենյակ հատկացնել Մեգանի մոր՝ Դորիա Ռեդլանի համար:

Տան արժեքը կազմում է 13 միլիոն դոլար: Առանձնատունն ունի վեց ննջասենյակ, վեց լողասենյակ, խոհանոց, հյուրասենյակ, կինոթատրոն, լողավազան և հսկայական այգի: Կա նաև խաղահրապարակ: