Հեղափոխության ֆետիշացման անհաջող փորձ


19:08 , 6 մայիս, 2020
Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում է, այլ ստեղծվում:
Այս հայտարարությունը բոլոր առումներով իռացիոնալ է։ Նախ՝ թավշյա հեղափոխությունը հնարավոր չէ համարել Հանրապետության հիմնադրում, ըստ այդմ՝ նման ամպագորգոռ հայտարարությունը կապ չունի իրականության հետ ու ընդամենը հեղափոխության ֆետիշացման մասին է։ Բացի այդ՝ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն շարունակում է իր նախորդի արտաքին քաղաքականությունը՝ երկիրը թողնելով եվրասիական կառույցներում, ըստ այդմ՝ ին-որ բան "ստեծելու" մասին պնդումն ինքնին իմաստազուրկ է։