Սա լարվածություն մտցնելու այն չափաբաժինն է, որն անհրաժեշտ է Բաքվի բռնապետին


10:48 , 6 մայիս, 2020
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն արդեն մոտ տասը օր է, ինչ ամենօրյա ռեժիմով հաղորդագրություն է տարածում իբրև թե հայկական կողմից խոշոր տրամաչափի գնդացիրներով և դիպուկահարներով հրադադարի ռեժիմի խախտման մասին: Նախկինում մշտապես նմանատիպ հաղորդագրություններ տարածվել են, սակայն այս դեպքում եզակի է այն առումով, որ մի քանի օր անընդմեջ պաշտոնական հաղորդագրություն են տալիս դիպուկահարների և խոշոր տրամաչափի մասին: Անշուշտ, սա լարվածություն մտցնելու այն չափաբաժինն է, որն անհրաժեշտ է Բաքվի բռնապետին որոշակի ներքին հարցերն ինքնաբերաբար կարգավորելու համար: