Եթե չինովնիկների ընտանիքների միակ եկամուտը լիներ իրենց աշխատավարձը, նույն կերպ կպաշտպանեի՞ն թանկացումները


20:50 , 18 հուլիս, 2013

Հետաքրքիր է, տրանսպորտի ուղեվարձի թանկացման կողմնակից պետական չինովնիկների ընտանիքների միակ եկամուտը լիներ իրենց աշխատավարձը եւ նրանց ընտանիքի անդամները երթեւեկեին հասարակական տրանսպորտով, նույն կերպ ջանասիրաբար կպաշտպանեի՞ն թանկացումները: Թանկացումները կրծքով պաշտպանող պետական պաշտոնյաներին մաղթում եմ, որ մնան իրենց աշխատավարձի հույսին, այդ գումարով հոգան իրենց առօրյա ծախսերը եւ մշտապես երթեւեկեն 150 դրամանոց հասարակական տրանսպորտով: Այդ ժամանակ սիրելիներս, աշխատավարձով ապրող հայ մարդու բողոքի ձայնը ձեզ հասկանալի կլինի: