Մաշկային 5 խնդիր, որոնք կարող են կորոնավիրուսի ախտանիշներ լինել


13:16 , 5 մայիս, 2020

ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի (CDC) գիտնականները ներկայացրել են մաշկային 5 խնդիրներ, որոնք կարող են կորոնավիրուսի ախտանիշներ լինել:

Կորոնավիրուսը կարող է արտահայտվել ոչ միայն բարձր ջերմությամբ, հազով եւ հևոցով, այլ նաեւ դերմատոլոգիական ախտանիշներով:

Գիտնականներն առանձնացրել են մաշկային 5 խնդիրներ, որոնք կարող են վարակի ախտանշաններ լինել.

  1. Ողջ մարմնով մեկ ծակոցի զգացողություն,
  2. Կարմիր ցան, հետքեր, որոնք եղնջացան են հիշեցնում,
  3. Մաշկի այրոց,
  4. Մաշկի բարձր զգայունություն,
  5. Քոր։