Բուլղարիան նախատեսում է զբոսաշրջային տարեշրջանը բացել հուլիսի 1-ին


08:41 , 4 մայիս, 2020

Բուլղարիայում ամառային զբոսաշրջային սեզոնին նախապատրաստվելու աշխատանքները կսկսվեն հունիսի 15-ից:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ հուլիսի 1-ից արդեն Բուլղարիան բաց կլինի զբոսաշրջիկների համար: Այդ մասին հայտարարել է Բուլղարիայի զբոսաշրջության նախարարությունը:

Նշվում է, ուր յուրաքանչյուր լողափի հնարավորությունները վերլուծելով՝ կհստակեցնեն, թե որ հատվածներում հանգիստը կազմակերպելու համար որքան անվճար պարագաներ կտրամադրեն, որքանի համար կսահմանեն խորհրդանշական գումար:

Զբոսաշրջությունը կազմում է Բուլղարիայի ՀՆԱ-ի 12 տոկոսը և ապահովում է 11 տոկոս զբաղվածություն: