ԱԱԾ-ն Ucom-ի նոր տնօրենի աշխատասենյակում խուզարկության թույլտվություն ունի, բայց փորձում է խուզարկել նախկին տնօրենի աշխատասենյակը. փաստաբան


15:48 , 2 մայիս, 2020
Ազգային անվտանգության ծառայողները Ucom ընկերությունում են, որտեղ գտնվում է նաև  նոր տնօրեն Արա Խաչատրյանի աշխատասենյակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացմամբ հայտնեց Արա Խաչատրյանի փաստաբաններից Ամրամ Մակինյանը:

Սակայն նա նշեց, որ դատարանն Ազգային անվտանգության  ծառայությանը թույլատրել է խուզարկություն իրականացնել Արա Խաչատրյանի աշխատասենյակում, սակայն նրանք ապօրինի կերպով փորձում են խուզարկություն իրականացնել նախկին տնօրեն Հայկ Եսայանի աշխատասենյակում: