«Հարի Փոթերի» աստղը գումար է վաստակում տեսաշնորհավորանքներով


03:46 , 2 մայիս, 2020

Բրիտանացի դերասան Թոմ Ֆելթոնը, ով հռչակ է ձեռք բերել Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարում Դրակո Մալֆոյի կերպարի մարմնավորումից հետո, կարանտինի ժամանակ նոր աշխատանք է գտել: Դերասանը փող է վաստակում տեսաշնորհավորանքների միջոցով, գրում է Lad Bible-ը:

32-ամյա Ֆելթոնը գրանցվել է Cameo ծառայությունում, որտեղ յուրաքանչյուր ոք, վճարելով որոշակի գումար, կարող է հայտնիներից շնորհավորական տեսաուղերձ պատվիրել:

Ֆելթոնի կողմից նկարահանված մեկ շնորհավորական տեսաուղերձը, որի տևողությունը 30-40 վայրկյան է, արժե 206 ֆունտ: