ՎԶԵԲ-ը 75 մլն եվրո կտրամադրի Թբիլիսիի մետրոյի նորացման աշխատանքների համար


00:32 , 2 մայիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) կհատկացնի 75 միլիոն եվրո Թբիլիսիի մետրոպոլիտենի վերականգնման աշխատանքների համար: Այս մասին ասված է միջազգային ֆինանսական կազմակերպության հայտարարության մեջ:

Ներդրումները կբարձրացնեն հասարակական տրանսպորտի հուսալիությունը, անվտանգությունն ու արդյունավետությունը: Այդ նպատակով ձեռք կբերվեն մետրոյի ժամանակակից շուրջ 40 վագոններ, որպեսզի ընկերությունը փոխարինի հնացած շարժակազմերը, ինչպես նաև վերանորոգի մետրոյի կայարաններն ու թունելները:

ՎԶԵԲ-ը գումարը կփոխանցի երկու տրանշով: Գումարը համաֆինանսավորվելու է EBRD-ի և Green Climate Fund-ի կողմից: