Կրթության նախարարը ընտրեց ամենավատ տարբերակը. 1 առարկայից 1 քննությունով ընդունելությունը


21:02 , 30 ապրիլ, 2020
Կրթության նախարարը ընտրեց ամենավատ տարբերակը. 1 առարկայից 1 քննությունով ընդունելությունը։
Հուլիս ամսին ունենալու ենք սենց պատկեր.
Բժշկական համալսարանի անվճար տեղերի համար պայքարող աշակերտը 20 միավորով չի ընդունվելու։ Ու ստեղ սկսվելու ա կինոն.
Կինո ա սկսվելու ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի, տնտեսագիտական ֆակուլտետի անվճար տեղերի համար։
Կինո ա սկսվելու Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանում և այլուր։
Ինչու՞ չգնացիք մեկ օրում բազմառարկայական թեստի միջոցով գիտելիքների ստուգման։ Ինչի՞ց կամ ումի՞ց վախեցաք։
Հ.Գ. Նախարարին լիքը շնորհակալություն կհայտնեն ֆակուլտետներ, որտեղ տարիներով թափուր տեղեր էին մնում ու էս տարի հավանաբար կլրացվեն։