ԱԺ նախագահը կոչ է անում քուչի կիլդիմը չհանել ԱԺ շենքից դուրս. Armcomedy


17:55 , 30 ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ — ԱԺ ղեկավարը կոչ է արել քաղաքական ուժերին կենտրոնացնել քֆրտոցն ու ռազբորկաները ԱԺ տարածքում գոնե մինչև կարանտինի ավարտը:

«Հարգելիներս, խնդրում եմ, Երևանի փողոցները զերծ պահեք անշուք վիճաբանություններևից, անախորժություններից և կիլդիմներից․ մարդիկ ակնկալում են այդ ամենը տեսնել ԱԺ-ում և ուղիղ միացմամբ»,- նշել է Միրզոյանը:

«Մի փոքր հարգանք ունեցեք մեր ժողովրդի հանդեպ և այնպես վիճաբանեք, որ դա տեսնի ոչ թե 2-3 անցորդ, այլ ամբողջ ժողովուրդը: Ի վերջո հենց ՀՀ հարկատուների հաշվին է գոյանում ԱԺ-ի կոնտենտը, և նրանք իրավունք ունեն լիարժեք վայելելու այն»: