Արևելյան հայտնի կոշիկները մարդկանց կյանքեր էին փրկում. ի՞նչ առավելություններ ունեին դրանք


22:45 , 30 ապրիլ, 2020

Արևելյան ֆիլմերն ու հեքիաթները գրավում են բոլորին իրենց հերոսների վառ կերպարներով : Բոլորը գեղեցիկ հագուստներ են կրում, ինչպես նաև երկար ու սուր ծայրերով հետաքրքիր կոշիկներ : Հին ժամանակներում արևելյան երկրներում այս կոշիկներն են կրել, սակայն դրանք մի փոքր այլ տեսք ունեին :

Ո՞ւմ է պատկանում այս կոշիկների մտահաղացումը

Այս հարցին ճշգրիտ պատասխան տալ ոչ ոք չի կարող, սակայն մի քանի հետաքրքկան վարկածներ կան, որոնցից յուրաքանչյուրը կարող է համապատասխանել իրականությանը : Այս կոշիկները կոչվում են «բաբուշներ», սակայն տարբեր տեսակներ այլ անվանումներ են կրում : Օրինակ՝ սուր ծայրը վերև բարձրացող կոշիկները կոչվում են մոջարի : Երկարավուն հետնամաս ունեցողները կոչվում են ջուտիներ :

Պատմությունը վկայում է, որ այս կոշիկներն արաբական երկրներ հասել են Հնդկաստանից, քանի որ դրանք պատրաստված են հնդկացիների ավանդական զգեստապահարանի կանոններին համապատասխան : Մարդիկ այն կրում են մինչ օրս, սակայն արդեն նորաձևության համար, այլ ոչ անհրաժեշտությունից ելնելով :

Կոշիկներ, որոնք կյանքեր էին փրկում

Կարելի է մտաել, որ այսպիսի կոշիկները հնդիկներն ու արևելյան բնակիչները պարզապես գեղեցիկ էին համարում : Սակայն հին ժամանակներում մարդիկ պարզապես չէին մտածում գեղեցկության մասին : Նրանց համար առավել կարևոր էր անվտանգությունն ու արդյունավետությունը : Համարվում էր, որ կորացած ծայրերը օգնում են անվտանգ կերպով շարժվել շարժուն ավազի մեջ, իսկ ավազի հատիկները չեն հայտնվի կոշիկների մեջ :

Հնդիկ բուդդայականները, ըստ ուսումնասիրող Վոլֆգանգ Բրունի, առաջիններն էին, որոնք ստեղծել են այս կոշիկները : Հնդիկները կարծում էին, որ նման կոշիկները չեն վնասում խոտերը : Նրանք կոր ծայրերին զանգակներ էին կախում, որոնց ղողանջը վախեցնում էր միջատներին ու փոքր կենդանիներին : Բուդդայականները հայտնի էին բնության հանդեպ իրենց մեծ սիրով ու զգուշավորությամբ :

Որքան երկար ու կոր էր ծայրը, այնքան բարձր դիրք ուներ անձը

Փոքր Ասիայում կոշիկն ի հայտ է եկել  մ.թ.ա. 1500 թ., երբ Անատոլիայի տարածքում ապրում էին խեթերը : Ասիայի արևմուտքում կոշիկի ծայրն առավել երկար ու սուր էր, իսկ արևելքում՝ ավելի կլորացված : Զինվորները ևս այս կոշիկներն էին  կրում, քանի որ դրանք հրաշալիորեն պաշտպանում էին հարվածներից :

12-րդ դարում նորաձև դարձավ հնարավորինս երկար ծայրերով կոշիկների կրումը : Հասարակ մարդիկ չէին կարողանում դրանք հագնել, քանի որ այդ ծայրերը խանգարում էին քայլելուն, իսկ ահա վեզիրներն ու սուլթանները հեշտությամբ էին  դրանք կրում : Պահպանվել են մինչև 70 սմ երկարություն ունեցող ծայրերով կոշիկներ :