Ջիջի Հադիդը հղի է


08:54 , 30 ապրիլ, 2020

Հայտնի սուպերմոդել Ջիջի Հադիդը և նրա ընկերը՝ երգիչ Զեյն Մալիկը, երեխայի են սպասում: Ջիջի Հադիդի հղիության մասին լուրերը հայտնում է TMZ-ը՝ հղելով աստղային զույգին մոտ աղբյուրներին:

Հաղորդվում է, որ 25-ամյա մոդելը, ենթադրաբար, գտնվում է հղիության 20-րդ շաբաթում: Ոչ մոդելը, ոչ էլ երգիչը դեռ չեն մեկնաբանել այս լուրերը:

Ջիջի Հադիդը և Զեյն Մալիկը սկսել են հանդիպել 2015-ին, բայց զույգը երկու անգամ բաժանվել է և նորից վերսկսել է հարաբերությունները: