Կորեացի նկարչուհին սերը և ինտիմ պահերն այնպես է պատկերում, որ նայելիս երբեմն անհարմար զգացողություններ են առաջանում (Photo)


01:08 , 30 ապրիլ, 2020

Սեուլցի նկարազարդող Յան Սե Ինը  նկարել սկսել է մանուկ հասակից։ Հիմա Յանը հայտնի է իր անհավանական նկարազարդումներով, որտեղ նա պատկերում է սիրահար զույգերի։

Նկարչուհին ստեղծագործում է Photoshop-ով։ Նա անկեղծանում է, որ ստիպված է արագ աշխատել, որպեսզի ստեղծագործություններն ավարտի ըստ ժամանակացույցի։

Այս նկարազարդումներ «Հպում» շարքից են, որը նվիրված է զույգերի ինտիմ հարաբերություններին։ Նկարչուհին հավերժացնում է այն պահերը, որոնք շատ լավ ծանոթ են բոլոր սիրահարված մարդկանց։