Այն փաստը, որ ծեծկռտուքը սկսել է հենց Ալեն Սիմոնյանը, հաստատվում է «Ազատություն» ռ/կ- ին իր իսկ տված հարցազրույցում. Ադեդկվադ


19:44 , 29 ապրիլ, 2020

Այսօր ժամը 17:20ի սահմաններում Արամի փողոցի Մաշտոցի պուրակում զբոսնելու ընթացքում Արթուր Դանիելյանը ենթարկվել է հարձակման՝ ԱԺ փոխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից։ Վերջինս հարված է հասցրել Արթուր Դանիելյանի դեմքին, որի արդյունքում Արթուր Դանիելյանը դիմել է ինքնապաշտպանության։ Այն փաստը, որ ծեծկռտուքը սկսել է հենց Ալեն Սիմոնյանը, հաստատվում է «Ազատություն» ռ/կ- ին իր իսկ տված հարցազրույցում։ Ներկայումս Արթուր Դանիելյանը գտնվում է Էրեբունի ԲԿ-ում, և ունի բերման ենթարկվածի կարգավիճակ։

Image may contain: one or more people and people standing