Արքայազն Հարին կմասնակցի հայտնի բրիտանական մուլտֆիլմի հատուկ թողարկմանը


05:48 , 29 ապրիլ, 2020

Արքայազն Հարին ելույթ կունենա և ուղերձով կդիմի հանդիսատեսին «Թոմասն ու ընկերները» մուլտֆիլմի հատուկ թողարկմանն ընդառաջ: Ինչպես հայտնում է CNN-ը, արքայազնի ելույթը կարելի է դիտել «Թագավորական գնացք» մասից առաջ:

Տվյալ սերիայում կներկայացվեն Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն ու արքայազն Չարլզը մանուկ հասակում: Սյուժեի համաձայն՝ Թոմաս շոգեքարշն առաջին անգամ կուղևորվի Լոնդոն:

«Հաճույքով հիշում եմ, ինքս էլ մեծացել եմ Թոմասի և նրա ընկերների հետ և ճանփորդել նրանց հետ տարբեր վայրերով: Շատ հպարտ եմ, որ հրավիրվել եմ մասնակցելու հոբելյանական սերիային»,- ասել է արքայազն Հարին: