Նրանք չեն հասկանում, թե ինչպես կարելի է դավաճանել և չսիրել այն մարդկանց, որոնք բացել են իրենց սիրտը։ Նրանք միայն մաքուր և լուսավոր սիրուն են հավատում, այդ պատճառով շատ լուրջ են վերաբերվում հարաբերություններին և իրենց զուգընկերոջը։ Այս մարդիկ պատրաստ են զոհաբերել իրենց ամենաթանկարժեք բաները, միայն թե իրենց կեսը լինի երջանիկ և երբեք ոչնչի կարիք չզգա։
Շատ Կշեռքների համար «սիրել» բառն ասոցացվում է տառապանքի հետ։ Պատճառն այն է, որ նրանք ինչ-որ մի ժամանակ սիրահարված են եղել սխալ մարդու։ Նա շատ ցավ է պատճառել, և հիմա Կշեռքները շատ դժվարությամբ են բացում իրենց սիրտը և խոսում իրենց զգացմունքներից։
Նրանք կարծում են, որ սերը չի կարող գոյություն ունենալ առանց հոգևոր տառապանքների։ Անգամ եթե զուգընկերը նրանց շատ սիրի, միևնույն է, Կշեռքները շարունակելու են երևակայել և տանջվել։ Սիրելիս նրանք միշտ անկեղծ են, կանգ չեն առնում ոչ մի արգելքի առաջ։ Հանգստության և հարմոնիայի սիրահար են։ Վեճերի և կոնֆլիկտների ժամանակ միշտ առաջինն են փորձում հարթել ամեն ինչ և նույնն էլ պահանջում են իրենց զուգընկերոջից։