Սոցիալական բունտի ոչ մի նախադրյալ չկա․ Այս օրերին լվացքն էլ ձեռքով լվացեք․ Հովիկ Աղազարյան (Video)


18:02 , 28 ապրիլ, 2020

1in.am-ը գրում է․

«Սոցիալական բունտ չի լինի այն պարզ պատճառով, որ նրանք, որոնք իսկապես գտնվում են դժվար նյութատեխնիկական, ֆինանսական վիճակում, նրանց պետությունը, անկասկած, ձեռք մեկնելու է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նրա խոսքով՝ միգուցե այսօր թերացումներ կան, կան մարդիկ, որոնք դուրս են մնացել աջակցության շրջանակներից, նրանց օգնություն ցուցաբերվելու է։

«Փաստը մնում է փաստ, որ լիքը մարդիկ էլ շահարկում են։ Այսօր մ ի բնակարան էին ցույց տալիս, լավ կահավորված, հոսանքազրկել էին։ Բա պիտի հոսանքազրկեին, եթե դու 100 հազարի գազ և հոսանք օգտագործելու հնարավորություն ես ունեցել, ապա պիտի կարողանայիր մուծել»,-հավելեց Աղազարյանը։