Եթե մարդը չի կարողանում հոսանքի և գազի անջատումների մասով իրավիճակ կառավարել և խոստում պահել, ինչպե՞ս է կարողանալու Ամուլսարի հարցում երաշխավորել


17:06 , 28 ապրիլ, 2020

Եթե մարդը չի կարողանում հոսանքի և գազի անջատումների մասով իրավիճակ կառավարել և խոստում պահել, ինչպե՞ս է կարողանալու Ամուլսարի հարցում երաշխավորել իր ի սկզբանե կեղծ հավաստիացումներն ու «ռիսկերը կառավարելու» մասին հայտարարությունները:

Եթե սարը հանք դառնար կամ դառնա, ու անխուսափելի աղետ տեղի ունենար կամ ունենա, դարձյալ անպայմանորեն ասելու էր կամ ասելու է. «Ուրեմն այդքանով վատ կառավարություն ենք: Հետևություններ արեք: Պատժեք մեզ»:

Հայաստանն ու հայ ժողովուրդն ավելի, շատ ավելի լուրջ կառավարման և իշխանության են արժանի: