Ուհանում չկա կորոնավիրուսով հիվանդ


21:45 , 26 ապրիլ, 2020

Operativ.am-ը գրում է.

Ուհան քաղաքի հիվանդանոցներում, որտեղ սկսվել էր կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիան, ներկայում չկա COVID-19-ով հիվանդ, կիրակի լրագրողներին հայտնել է առողջապահության ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը։

«Ապրիլի 26-ին Ուհանում կորոնավիրուսով նոր պացիենտների թիվը գտնվել է զրոյական մակարդակում բնակչության եւ ամբողջ երկրի առողջապահական անձնակազմի համատեղ ջանքերի շնորհիվ»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության ազգային հանձնաժողովի ներկայացուցիչ Մի Ֆենը։

Քաղաքում գրանցվել էր 46 452 դեպք՝ ընդհանուր թվի 56 տոկոսը։ Մահացել էր 3869 մարդ՝ Չինաստանում կորոնավիրուսից զոհերի 84 տոկոսը։