Պեսկովը կատակել է՝ Պուտինը վարակաբան դառնալու ճանապարհին է


18:07 , 26 ապրիլ, 2020

Shantnews.am-ը գրում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարակաբան դառնալու ճանապարհին է։ Այդ մասին հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է  «Интерфакс»-ը։

Նրա խոսքերով՝ երբ Պուտինը ինչ-որ թեմայի մեջ է խորասուզվում, փորձագիտական տեղեկություններ է հավաքում, և ինքն էլ շատ հարցերում փորձագետ է դառնում։

Պեսկովը նաև հիշեցրել է Պուտինի կատակն այն մասին, որ այս պայմաններում ամբողջ երկիրը վարակաբանների է վերածվել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ-ում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային՝ 6 361 դեպք է գրանցվել։