Մեր ՄԻՊ ը լուռ է, քանի որ նրան արգելում են խոսել արդարության ու արդարադատության համար, նա պետք է խոսի միայն իշխանության կողմից և համար


17:55 , 26 ապրիլ, 2020

Կարդացի Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը և անկեղծ ասած ունեմ երկու տպավորություն.

1. Գովելի է բռնության դեպքերի վերաբերյալ ՄԻՊ արագ արձագանքը
2. Ցավոք ՄԻՊ-ը ևս դարձել է ստյոպասաֆարյան և արձագանքում է միայն քաղաքական իշխանությանը մերձ կանգնած մարդկանց նկատմամբ արարքներին, այդպիսով դառնալով Նիկոլ գրպանային կառույցը...
Արդեն տևական ժամանակ է Հայաստանում պետական մակարդակով իրավական բեսպրեդել է և դատական համակարգի որոշ աննադանիբեկյաններ քմահաճ և կամայական վերաբերմունք են ցուցաբերում Նախագահ Քոչարյանի նկատմամբ, նույնիսկ այս կարանտինային իրավիճակում, երբ աշխարհի լուրջ իրավապաշտպանները հանդես են գալիս մարդկանց կալանքները այլընտրանքային միջոցներով փոխելու համար, մեր ՄԻՊ ը լուռ է, իսկ լուռ է քանի որ նրան արգելում են խոսել արդարության ու արդարադատության համար, նա պետք է խոսի միայն իշխանության կողմից և համար...
Ցավոք, մենք կորցրեցինք նաև այս լրջագույն ինստիտուտը...