Մարդիկ տարբեր տարիքում հանդիպում են մազաթափության խնդրին: Վիտամինների պակաս, ուժեղ սթրեսներ, մազերի սոխուկների վնասում, մազերի անորակ խնամքի պարագաներ․ այս ամենը հանգեցնում են մազաթափության:
Այսօր ձեզ կներկայացնեմ մազաթափության դեմ մի արդյունավետ միջոց: Դրա պատրաստելը շատ հեշտ է:
Ձեզ պետք կգան
3 ճաշի գդալ երիցուկի ծաղիկներ
3 ճաշի գդալ մանրացված դափնու տերև
100 մլ ջուր
1․ Դափնու տերևների և երիցուկի ծաղիկների վրա եռացրած ջուր լցրեք: Թողեք այդպես երեք ժամ:
2․ Անցկացրեք այն թանզիֆով և անցեք օգտագործմանը:
3․ Մանրակրկիտ ձևով քսեք այն մազարմատներին և ոչ մի դեպքում մի լվացեք:
4․ Օգտագործեք այս միջոցը շաբաթը երկու-երեք անգամ:
Մազերի լիարժեք վերականգնման համար պետք է կրկնել այս գործընթացը 15-20 անգամ: