Մենք ապրում ենք բավականին անսովոր ժամանակաշրջանում։ Երկրագնդի մի զգալի հատվածը կարանտինում է գտնվում, ինքնաթիռները չեն թռչում, գործարանները փակ են, իսկ կյանքը ժամանակավորապես կանգ է առել։
Սակայն եթե բացեք պատուհանը և նայեք վերև, ապա ահռելի փոփոխություններ կնկատեք։ Երկինքը մաքուր է, իսկ օդը՝ թարմ։ Ոչ, սա տեսիլք չէ։
Նոր չափումները ցույց են տվել, որ օդի աղտոտվածությունը կտրուկ նվազել է։ Գիտնականները պարզել են, որ մթնոլորտում ածխաթթու գազը նվազել է՝ Փարիզում 54%-ով, իսկ Մադրիդում, Միլանում և Հռոմում՝ 50%-ով։