Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը Ս.Սարգսյանին է ուղարկել նրա մասնակցությամբ նիստի ձայնագրությունը. Սարգսյանն անձամբ է ստացել


18:37 , 23 ապրիլ, 2020

Armtimes.com-ը գրում է․

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովն այսօր Սերժ Սարգսյանին է տրամադրել ապրիլի 16-ին իր մասնակցությամբ տեղի ունեցած նիստի ձայնագրությունը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Սարգսյանն անձամբ է այն ստացել, ստորագրել է, որ ստացել է, եւ որ այդ ձայնագրությունը հրապարակման ենթակա չէ: «Մենք այդ ստորագրված ստացականը կկցենք գործին»,- ասաց Քոչարյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ