70-ամյա Ռիչարդ Գիրը 3-րդ որդին է ունեցել. լրատվամիջոցներ


08:47 , 23 ապրիլ, 2020

Հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրը երրորդ անգամ է հայր դարձել. 70-ամյա աստղի կինը՝ 37-ամյա ակտիվիստուհի Ալեխանդրա Սիլվան, լույս աշխարհ է բերել իրենց երկրորդ համատեղ երեխային:

Ինչպես նշում է dailybusinessherald.com կայքը, տեղեկությունը հայտնել է իսպանական Hola! ամսագիրը՝ մանրամասնելով, որ զույգը որդի է ունեցել: Ամուսինները դեռևս չեն մեկնաբանել տեղեկությունը:

Հայտնի է, որ հոլիվուդյան դերասանի և Սիլվայի առաջնեկը՝ Ալեքսանդրը, ծնվել է 2018թ. փետրվարին: Նշվում է, որ զույգը երեխաներ ունի նախորդ ամուսնություններից: Գիրի ավագ որդին՝ Հոմերը, ծնվել է  Քերի Լոուելի հետ ամուսնությունից: