Ո՞վ է ստում՝ Լավրո՞վը, թե՞ Փաշինյանը


18:48 , 21 ապրիլ, 2020

Բանից պարզվում է՝ արդեն մեկ տարի է՝ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում քննարկվում է, այսպես կոչված, փուլային տարբերակ, որի առաջին փուլում ենթադրվում է հայկական զորքերի դուրսբերում ԼՂՀ-ին հարակից որոշ տարածքներից։ Այս մասին այսօր ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ընդ որում՝ նա որևէ բան չի ասել Արցախի ինքնորոշման կամ դրա հեռանկարի մասին։ Խոսքն, այսպես կոչված, Լավրովի պլանի մասին է, որի գոյությունը համառորեն հերքում էր Մոսկվան։

Սակայն Մոսկվայի համար սա նորություն չէ, երբ նրա իրական քաղաքականությունը հակադրության մեջ է մտնում հրապարակային հայտարարությունների հետ։ Զարմանալի է, թե ինչո՞ւ է կարգավորման կոնկրետ ծրագրի մասին լռել պաշտոնական Երևանը։ Լավրո՞վն է ստում, թե՞ մերոնք են մեկ տարի շարունակ հերքել կարգավորման ծրագրի գոյությունն՝ այդպիսով ապակողմնորոշելով մեր հասարակությանն ու տարբեր լեգենդներ պատմելով հայ-ռուսական «փայլուն» հարաբերությունների մասին։ Պահանջում եմ Հայաստանի ԱԳՆ-ի օպերատիվ արձագանքը։

Կից նյութն՝ այստեղ։