Այսօր 3 կողմերի ներգրավմամբ վիդեո կոնֆերանս տեղի կունենա․ ՀՀ արտգործնախարարը՝ արցախյան հակամարտության մասին


17:35 , 21 ապրիլ, 2020

Factor.am-ը գրում է․

Երեկ եղել է վիդեո կոնֆերանս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այսօր, հավանական է, կկայանա նաև վիդեո կոնֆերանս՝ բոլոր կողմերի ներգրավմամբ․ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Այսօրվա մեր գերակա խնդիրը վերաբերում է մեկ բանի․ մեր երկրները, մեր տարածաշրջանը, ամբողջ աշխարհը կենտրոնացած է COVID-19-ի դեմ պայքարի վրա։ Զինադադարի պահպանումը, ռիսկերի բացառումն այս պայմաններում առավել քան գերակա խնդիր է, և մենք, բնականաբար, աշխատել և աշխատում ենք այս ուղղությամբ»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը։