Աշխարհում երկրների առջև ծանրացած խնդիրներն են ցուցակագրում, Հայաստանում՝ «դժգոհության» խմբերը


14:59 , 21 ապրիլ, 2020
Կորոնավիրուսի համաճարակի օրերին աշխարհի պատասխանատու առաջնորդները ցուցակագրում են երկրների առջև ծառացած լուրջ խնդիրները առաջացած տնտեսական ու սոցիալական մարտահրավերները չեզոքացնելու համար։ Նիկոլ Փաշինյանը ցուցակագրում է «դժգոհության» խմբերը դրանց դեմ կատաղի պայքար մղելու համար։ Մերն ուրիշ է, ողբերգականորեն ուրիշ, ու պետք չէ զարմանալ, որ մեր հասարակությունն իր երկրի ղեկավարին փնտրում է ոչ թե իրական կյանքում, այլ Ֆեյսբուքում։