Ֆեյսբուքյան Հայաստանի վարչապետը. Նիկոլ Փաշինյանն ապրում է Ֆեյսբուքով, որոշումներ կայացնում է լայքերով


21:22 , 20 ապրիլ, 2020

Ֆեյսբուքյան Հայաստանի վարչապետը

Վերջնականապես հասկացա․ խորհուրդ տալը կամ նույնիսկ քննադատելն այլևս անիմաստ է։ Նիկոլ Փաշինյանն ապրում է Ֆեյսբուքով, որոշումներ կայացնում է լայքերով, մարդկանց գործի նշանակում է քոմենթներով, աշխատանքից ազատում է ջղային "սմայլիկներով"։ Նոր Հայաստան՝ չգիտեմ, բայց Ֆեյսբուքյան Հայաստան՝ իր վարչապետով, հաստատ ունենք։ Վստահ եմ՝ հիմա էլի ՖԲ-ում նյութեր է նայում, որ նոր ելույթը մշակի․․․