Մոսկվայում սոցաշխատողները թոքաբորբով հիվանդ կնոջը թողել են դրսի նստարանին, որտեղ նա ավելի ուշ մահացել է


14:41 , 20 ապրիլ, 2020
Մոսկվայում սոցիալական ոլորտի աշխատակիցները թոքաբորբով հիվանդ քաղաքացուն թողել են նրա շենքի բակի նստարանին, որտեղ էլ կինն ավելի ուշ մահացել է: Դեպքի տեսանյութը հրապարակվել է 112 կայքի Telegram ալիքում։

Տեղեկությունների համաձայն՝ Ելենա Չուկլովա անունով կնոջը թոքաբորբ ախտորոշմամբ դեռևս ապրիլի 17-ին էին հոսպիտալացրել, իսկ ավելի ուշ պարզվել է, որ նրա մոտ նաև լյարդի ցիռոզ է առկա։ Նշվում է, որ աշխատակիցներն ինչ-ինչ պատճառներով կնոջը տուն են ուղարկել ապրիլիի 19-ին։

Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են սոցաշխատողները կնոջը մեքենայից իջեցնում և նստեցնում նստարանի վրա․ պարզ երևում է նաև, որ կնոջ ինքնազգացողությունն այդ պահին բավական վատ է։

Տեղեկությունների համաձայն՝ չկարողանալով կապ հաստատել հիվանդի որդու հետ՝ սոցաշխատողները հիվանդին թողել են տան շքամուտքի մոտ, որտեղ էլ նա ավելի ուշ մահացել է։