Իրանի ԱԳ նախարարը կտրուկ է արձագանքել ԹԱՕ սարքեր տրամադրելու մասին Թրամփի առաջարկին


06:30 , 20 ապրիլ, 2020

Operativ.am-ը գրում է.

Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆն իր թվիթերյան միկրոբլոգում կտրուկ է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն այն մասին, որ նա պատրաստ է ԻԻՀ-ին տրամադրել թոքերի արհեստական օդափոխման սարքեր։

«Իրանը ԿԱՐՏԱՀԱՆԻ ԹԱՕ սարքեր մի քանի ամիս անց։ Այն ամենն, ինչ Դուք պետք է անեք, ուրիշ պետությունների, հատկապես, Իրանի գործերում պետք է դադարեք խառնվել ։ Եւ հավատացեք, մենք չենք հարցնի խորհուրդ ԻՆՉ-ՈՐ ամերիկացի քաղաքական գործիչներից»,-գրել է Իրանի ԱԳ նախարարը։