Տղամարդը ոստիկանի համազգեստ է կրել քաղաքում ազատ զբոսնելու համար


03:49 , 20 ապրիլ, 2020

Մոսկվայի կենտրոնում Ոստիկանությունը ձերբակալել է տեղի բնակչին, որը ոստիկանի համազգեստ է կրել և խախտել է մեկուսացման ռեժիմը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

32-ամյա մոսկվայաբնակ տղամարդը ձերբակալվել է բնակության վայրից ավելի քան 500 մետր հեռավորության վրա: Այդ կապակցությամբ կազմվել է վարչական արձանագրություն:

Ոստիկանի հագուստով տղամարդը, պարզվել է, ակտիվիստ և Pussy Riot ռուսական սկանդալային խմբի անդամ Պյոտր Վերզիլովն է:

Նա ընկերոջ հետ նկարահանել է տեսանյութ, որում իրավապահները ձերբակալում են հանցագործին: