«Դու» այն բոշա սերունդն ես, ով հայ ազգի հացն ուտում ու պղծում է օտարի ոսկին լիզելով


02:32 , 18 ապրիլ, 2020

«Դու» 1908 թվակ»նին Թուրքիայում երիտթուրքերի իշխանության ներքո, հեղափոխական ձևանալով, պատրիարք Օրմանյանին ծեծելով դուրս ես շպրտել Հայոց պատրիարքարանից։
Սա տեսել է թուրքը։

«Դու» 1930 թվականին, կոմունիստ ձևանալով, Վեհարանում խեղդել ես Ամենայն հայոց պատրիարք Խորեն Մուրադբեկյանին։
Սա տեսել է ռուսը։

«Դու» Աստծո կողմից քեզ տրված երկրի Վեհարանում խեղդում ես Աստծո կողմից օրհնված քո պատրիարքին և հետո բութ արարածի նման հայացքդ հառնում վերև ու Աստծո՞ւն հարցնում, թե ու՞ր էիր։

«Դու» ամենավերջին պոռնիկի նման Գլենդելներում վայրահաչում ես Հայոց եկեղեցու հոգևորականի վրա՝ սպառնալով ծնկի բերել ՆՐԱՆ։
Սա տեսնում է աշխարհը։

Պոդդոնոկ, դու գիտե՞ս, որ ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ միայն ԱՍՏԾՈ առաջ է ծնկի գալիս։

Դու 2018թվականին Գնդեվանքում հսրձակվում ես ՀԱ Սուրբ եկեղեցու Վեհափառի վրա, քաշքշում նրա շորերից։
Սա տեսնում է աշխարհը։

Դու արդեն երկու օր է՝ անընդհատ վայրահաչում ես Ամենայն Հայոց կաթողիկոսի վրա։

«Դու» այն բոշա սերունդն ես, ով հայ ազգի հացն ուտում ու պղծում է օտարի ոսկին լիզելով, սեփական մորը դատի տալով, միամիտ հային ծախում ես օտար սրիկաներին։

Բոշա սերունդ, այս անգամ դու չես պլստալու, հայ ազգը քնից զարթնել է։