Այս նժույգի անունը Ֆրեդերիկ Մեծ է, և նա համարվում է աշխարհի ամենագեղեցիկ ձին (Photo)


02:09 , 17 ապրիլ, 2020

Ծանոթացեք, Ֆրեդերիկ Մեծն է։ Նա պատկանում է ֆրիզյան ցեղատեսակին։ Նժույգն ունի երկար բաշ և մկանուտ մարմին։

Այս նժույգը հայտնի է իր գեղեցկությամբ։ Ֆրեդերիկը Ֆեյսբուքում ունի իր անձնական էջը՝ գրեթե 100000 հետևորդներով։

Նժույգն ապրում է ԱՄՆ-ում՝ Օզարկի լեռներում։ Ձին հաճախ ճանապարհորդում է և մասնակցում տարբեր ցուցադրությունների և միջոցառումների։

Նժույգի սեփականատերը պատմում է, որ այս ցեղատեսակը երեք անգամ հայտնվել է վերացման շեմին, ինչը Ֆրեդերիկին ավելի բացառիկ է դարձնում։