Իտալուհուն տուգանել են կրիայի հետ զբոսնելու համար


08:44 , 16 ապրիլ, 2020

Իտալիայի մայրաքաղաքի բնակչուհին տուգանվել է՝ կարանտինը խախտելու և կրիայի հետ զբոսանքի գնալու համար: Ոստիկանությունը որոշել է, որ կրիան կարող է ապրել առանց զբոսանքի, գրում է L’Unione Sarda-ն:

Հռոմի 60-ամյա մի բնակչուհի իր կրիային տարել է փողոց և քայլել է նրա կողքին:

Կինը փորձել է պաշտպանել իր՝ ընտանի կենդանու հետ զբոսնելու իրավունքը, բայց իրավապահները կարծել են, որ սողունը հատուկ զբոսանքի կարիք չունի:

Արդյունքում՝ իտալուհին տուգանվել է կարանտինի պայմանները խախտելու համար: