Ցանկացած իշխանություն, որը կգնա եկեղեցու դեմ, պարտվելու ա


17:00 , 15 ապրիլ, 2020
Երբ օրվա քաղաքական իշխանությունը դուրս ա գալիս եկեղեցու դեմ, պիտի շատ կարևոր բան հասկանա պատմությունից, որ իշխանությունն ու պետականությունը գնացովի-գալացովի են, իսկ եկեղեցին՝ էդ ֆունկցիան իրա վրա դարերով կրող։ Ու մինչև հիմա Սփյուռքում, ի դեպ, հայերին հավաք դեսպանատները չեն պահում։ Դուք կարաք սիրեք, չսիրեք կաթողիկոսին, հավատաք կամ չհավատաք Աստծուն, բայց էդ էական չէ։ Մեր եկեղեցին միակ ինստիտուտն ա, որը դարերով կուտակել ա լուսավորչական, գիտական ու կառավարչական ֆունկցիաների ինստիտուցիոնալ հիշողությունը։ Միջնադարի խավարամտության մեջ կրթել ա ու զարգացրել պողոսներին, դիմակայել ասիմիլյացիային ու մահմեդականացմանն ու վերարտադրել մեզ։ Ոչ մի քաղաքական իշխանություն ո՛չ էդ փորձն ունի, ո՛չ հնարավորությունը։ Ու ցանկացած իշխանություն, որը կգնա եկեղեցու դեմ, պարտվելու ա։