Բոչելիի՝ Զատկի տոնի համերգը ռեկորդային թվով դիտումներ է գրանցել (Video)


02:45 , 15 ապրիլ, 2020

Աշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելիի՝ Զատկի տոնին համերգը մեկ օրից պակաս ժամանակահատվածում YouTube-ում գրանցել է ռեկորդային թվով դիտումներ:

Այս պահին «Երաժշտություն՝ հույսի համար» համերգը դիտել են գրեթե 32.5 միլիոն անգամ:

Բոչելիին նվագակցել է երգեհոնահար Էմանուելե Վիանելին:

Իր ելույթը 62-ամյա երգիչը նվիրել է Իտալիային, որը տուժել էր կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: