Հարյուրհազարավոր քաղաքացիներ ձմռանը ոչ թե գազ կամ էլեկտրաէներգիա են օգտագործում, այլ փայտ և աթար


17:46 , 13 ապրիլ, 2020

ՀՀ գյուղաբնակ և քաղաքաբնակ հարյուրհազարավոր քաղաքացիներ ձմռանը ոչ թե գազ կամ էլեկտրաէներգիա են օգտագործում, այլ փայտ և աթար, և այս մարդիկ, այո՛, օգտագործում են 10 հզ դրամից քիչ գազ և 5 հզ դրամից քիչ էլեկտրաէներգիա։ Բացի այդ, այս քաղաքացիների զգալի մասը սոցիալապես խոցելի խմբերում է, և նրանց համար 5 կամ 7 հազար դրամի աջակցությունը ևս կարևոր է։

Ահա թե որտեղից է առաջացել աջակցության 11-րդ ծրագրի 220,000 շահառուների թիվը, իսկ այդ ընտանիքներում ապրում է մինչև 600000 մարդ։