Մնա տանը։ Այս արտահայտությունը վերաբերում է բոլորին։ Հետաքրիր է, ինչո՞վ են զբաղվում հայտնի սուպերմոդելները կարանտինի ժամանակ։ Ներկայացնում ենք, թե ինչով են նրանք փոխարինել նորաձևության ցուցադրությունները և միջոցառումները կարանտինի ժամանակ։
«Ես հոգնել եմ ընկերներիս մոտ ձևացնելուց, որ կարանտինի ժամանակ յոգայով եմ զբաղվում»,- գրել է Բելան։
Սակայն եթե սուպերմոդելը չի մարզվում, ապա ինչպե՞ս է պահպանում իր գեղեցիկ կառուցվածքը։
Իսկ ահա նրա քույրը որոշել է իզուր չվատնել ժամանակը։ Նա ժամանակն օգտագործում է դեմքը խնամելու համար։
Իր օրինակով մոդելը բոլորին կոչ է անում մնալ տանը։ Զարմանալի չէ, որ այս լուսանկարը մեծ քանակությամբ հավանումներ է հավաքել։
Եվս մեկ գեղեցիկ լուսանկար, այս անգամ՝ Կարայի տնային կենդանիների մասնակցությամբ։
Նատալյան կարանտինի ընթացքում ձանձրանալու ժամանակ չի ունենում։ Նա իր ընկերների հետ միասին կանաչ բրինձ է պատրաստում։ Հետաքրքրե՞ց։ Արագ փնտրեք բաղադրատոմսը և ինքներդ էլ պատրաստեք։
Բրազիլացի սուպերմոդելը գիտի, թե ինչի համար է պետք պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը. հանուն իր հարազատների և հանուն յուրաքանչյուրիս։ Սա իրոք ամենապարզ, սակայն ամենաարդյունավետ միջոցն է իրավիճակը փոխելու համար։