Հնդկաստանի փողոցներում կորոնավիրուսի տեսքով ոստիկաններ են շրջում (Video)


00:18 , 11 ապրիլ, 2020

Factor.am-ը գրում է․

Հնդկաստանի Բանգալոր քաղաքում ոստիկանները կորոնավիրուս հիշեցնող արտահագուստ են կրում։ Նրանք շրջում են փողոցներով ու հորդորում տանից դուրս չգալ։

Ստուգում են անցնող մեքենաներն ու մոտոցիկլետները։ Նաև հսկում են տեղի տոնավաճառները։

Հնդկական Կարնուլ քաղաքում էլ ոստիկանները շրջում են կորոնավիրուսի պատկերներով ձիերի վրա։ Նրանցից շատերը նաև covid-19-ի տեսքով սաղավարտեր են կրում։ Վերջին տվյալներով՝ հնդկաստանում կորոնավիրուսի 6725 վարակակիր ու մահվան 229 դեպք կա։

Մանրամասները՝ տեսանյութում։