Microsoft-ը 20 միլիոն դոլար կհատկացնի նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարին. ТАСС


05:41 , 10 ապրիլ, 2020

Ամերիկյան Microsoft կորպորացիան մտադիր է 20 միլիոն դոլար ուղղել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարող մասնագետներին աջակցելու համար: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով հինգշաբթի ընկերության կայքում հրապարակված հայտարարությանը:

Փաստաթղթում նծվում է, որ ֆինանսական միջոցները կհատկացվեն առողջապահության ոլորտում արհեստական բանականության կիրառմանը վերաբերող Microsoft-ի ծրագրի շրջանակում: Նշված գումարի մի մասը կհատկացվի «նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր, ստուգման և թերապիայի միջոցներ ստեղծելու» ուղղությամբ աշխատող փորձագետներին: Բացի դա, ընկերությունը մտադիր է ֆինանսավորել վարակի վերաբերյալ արժանահավատ տվյալների տարածմանն ուղղված ծրագրերը:

Ինչպես արդեն հայտնել էինք, որ ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 450 հազարը: Մահացել է մոտ 16 հազար մարդ: 

Covid-19-ի հաստատված դեպքերի թիվն արդեն 451 491 է, մահացել է 15 938 մարդ։

ԱՄՆ-ը ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով առաջին է, իսկ մահվան դեպքերի թվով՝ Իտալիայից հետո երկրորդը: