Եթե երեք անգամ ավելի եք ստացել, ինչո՞ւ եք համաձայնել մի աշխատանքի, որը երեք անգամ ավելի քիչ շահութաբեր է, չգնահատվող ու հայհոյվող


00:15 , 10 ապրիլ, 2020

Երեկ մի պատգամավոր գրեց՝ կոպեկներով ենք աշխատում...

Լիքը պատգամավորներ կան, որոնք հրապարակավ պնդում են՝ իմ նախկին աշխատանքում մի երկու-երեք անգամ ավելի շատ փող եմ ստացել։ Անուն առ անուն կարող եմ նշել։ Չեմ հասկանում մի բան. եթե երեք անգամ ավելի եք ստացել, ինչո՞ւ եք համաձայնել մի աշխատանքի, որը երեք անգամ ավելի քիչ շահութաբեր է, չգնահատվող ու հայհոյվող։ Հայրենասիրական մղումների՞ց։ Ինչ-որ կչկչոց եմ լսում սառնարանից։ Երեւի հավն է...